Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հովիվը պայթել է ականի վրա

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հերթական միջադեպն է գրանցվել, հայտնում է ադրբեջանական մամուլը:

Ադրբեջանի Kəpəz TV հեռուստաընկերության տվյալով՝ Հայաստանին սահմանամերձ Ղազախի շրջանի Ջաֆարլի գյուղի բնակիչը պայթել է ականի վրա:

Ըստ տվյալների՝ 37-ամյա Մամեդ Գարասագալովը հովիվ հոր համար ուտելիք էր տանում: Սակայն մշուշի պատճառով մոլորվել է, եւ նրա ձին տրորել է չեզոք գոտում տեղադրված հակահետեւակային ականը:

Զինվորների օգնությամբ բնակչին անհապաղ տեղափոխել են Ղազախի ախտորոշման կենտրոն, որտեղ անդամահատել են ոտքը: Գարասագալովի վիճակը բավարար է, նրա ձին սատկել է:

Տեսանյութեր

Լրահոս