
Երևանի «Միսս իքս» գեղեցկության սրահում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 17-ին, ժամը 06.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 22 շենքի առաջին հարկում գտնվող գեղեցկության սրահում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.51-ին, մարվել՝ 07.04-ին:
Այրվել է «Միսս իքս» գեղեցկության սրահի նախասրահն ամբողջությամբ (30 քմ) և սրահի կախովի առաստաղը (1 քմ):
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն