«Որոշեք ինքներդ` ինքնուրույն վճիռ կայացնե՞լ, թե կատարել քաղաքական պատվերը». Շանթ Հարությունյանն ու մյուսները հանդես են գալիս վերջին խոսքով
Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատարանն անցել է ամբաստանյալների վերջին խոսքը լսելուն:
Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ խոսքն ուղղում է դատավորին, նրա վճռից կախված է Հայաստանի ապագա քաղաքական նկարագիրը: Դիմելով դատարանին՝ նա ասաց:
«Որոշեք ինքներդ՝ ինքուրույն վճիռ կայացնե՞լ, թե կատարել քաղաքական պատվերը»: Ավետիս Ավետիսյանն ասաց, որ հասարակության գիտակցությունից պետք է ջնջել «վիրուսները», մեր ազգը աշխարհին ոչ մի բան չունի տալու:
Նա նշեց, որ գիտի՝ իր ասածների մի մասը խորթ է մարդկանց, ինչպես որ նրանց համար խորթ է՝ ինչո՞ւ են իրենք պայքարի դուրս եկել և ինչո՞ւ են ամբաստանյալի աթոռին: Դատարանում այժմ ընդմիջում է հայտարարվել: