Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Քանաքեռի զորամասում մասնակցել է Հետախույզի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Ինչպես փոխանցում է 1in.am-ը, միջոցառումից հետո նախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն հատուկ գործողությանը, որն իրականացվեց տարհանելու համար նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ռազմական ուղղաթիռի անձնակազմի աճյունները: «Այն, ինչ կատարվել է Արցախում՝ նշված է Արցախի պաշտպանության բանակի […]
Դանակահարություն Արթիկի երկաթգծի կայարանի տարածքում: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` «Արիության համար» մեդալով հետմահու պարգեւատրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ԼՂՀ ռազմական օդուժի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Աշտարակի, Արարատի, Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է: Վայքի, Կապանի և Թումանյանի տարածաշրջաններում տեղում է անձրև, հանրապետության մյուս շրջաններում՝ ձյուն:
Նոյեմբերի 22-ին, ժամը 11.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նորքի այգիներ փողոցի թիվ 301 տան մոտակայքում նկատվել է գայլ, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հատուկ գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրս բերման ընթացքում մեր կողմից վիրավորներ և զոհեր չունենք: Այս մասին shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանըև հավելել է, որ հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի 2 ասկյար:
Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, որոնք բնականաբար մահացած կլինեն տարբեր դժբախտություններից:
Խոցված ուղղաթիռի անձնակազմի հոգեհանգիստը կազմակերպվելու է զինվորական արարողակարգի համաձայն: Այդ մասին լրացուցիչ հայտարարություն կարվի:
Տղերքի աճյունները մեր մոտ են, հավերժ փառք իրենց, ամրություն հարազատներին, բարձ ոգի զինվորներին, շնորհակալություն մեր հետախուզությանը:
«Հացն այն բացառիկ սննդատեսակն է, որի սպառման անկումն ուղղակի կապված է արտագաղթի հետ: Այսինքն՝ եթե հացի սպառումը նվազել է, ապա նվազել է նաեւ ՀՀ բնակչությունը:
Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Նոյեմբերի 22-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Երևան – Վանաձոր ավտոճանապարհի 45-րդ կմ-ում՝ ՈՒշի գյուղի սկզբնամասում, «Օպել» մակնիշի IEI-931 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը (մոտ 10 մ):
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ադրբեջանի բանակը նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Արցախի սահմանին հայկական կողմի կրակից ունեցել է երկու կորուստ: Զոհերից մեկը լուսարձակող էր, մյուսը դիպուկահար:
Երեւանում «Հին Էրիվան» ռեստորանի մոտ, նոյեմբերի 20-ի կեսգիշերին թեժ սկանդալ է տեղի ունեցել մի խումբ աղջիկների ու ոստիկանների միջեւ:
Արարատի մարզի Ջրահովիտի գյուղի միջնակարգ դպրոցի 8 աշակերտները թունավորվել էին ջրից:
Ողբերգական այս միջադեպի մասին խոսելիս՝ պետք է առանձնացնել երկու կարեւոր պահ: Առաջինը. այս միջադեպը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Ալիեւի վարչակարգը գնալով ավելի ագրեսիվ է գործում, գնալով ավելի քիչ է մտածում միջազգային հանրության կարծիքի մասին:
Վահե Հակոբյանն առաջարկում է զգալի փոփոխություններ մտցնել տրանսպորտի ոլորտում՝ մարդատար մեքենաների վրա տեղադրելով վազող տող, այսինքն՝ վազող տողի վրա նշել երթևեկության ուղին, նստատեղերի քանակը և ըստ անձի՝ սակագին. «Այդ գաղափարի վերաբերյալ ես արդեն իսկ հանդես եմ եկել ինտերակտիվ և տեխնոգեն հաղորդաշարերի շրջանակներում: Ասեմ, որ մի քանի ամիս շարունակ ես, տեղադրելով այս սարքն իմ սեփական մեքենայի վրա, մեքենաս հանդես բերելով իբրև տաքսի, փորձել եմ հասկանալ մարդկանց արձագանքն այս մեթոդին:
«Գիրքը մի քիչ մարդկայնացվել է, չգիտեմ՝ դրանից ավելի շահեկան է դարձել, թե ոչ, որովհետև երբ սուբյեկտիվ տարրն է ավելանում, դրանից գիտականությունը միշտ կորչում է, բայց դրա փոխարեն՝ դարձել է ավելի մարդկայնորեն ընկալելի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով իրավապաշտպան, նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանի՝ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գրքի մասին:
«Շատ կարևոր է նաև, որ մենք, օրինակ, գիտենք Ռուսաստանի ոչ այնքան ստվերային նպատակները: Նրանք երբեմն բարձրաձայում են այդ նպատակների մասին ու նվաստացնում են իրենց գործընկերներին: Այսինքն՝ մենք գնում են մի երկիր, որտեղ մենք լինելու ենք 4-րդը: Մեզ տանում են մի տեղ, որտեղ մենք լինելու ենք ամենակրտսերը, ամենաանտեսվածը, ամենաքիչ հարգվածը: Իհարկե, դա մեզ համար ցանկալի չէ: Մենք չգիտենք այնտեղ մեզ ինչ է սպասվում, նախորդ 200 տարվա փորձը մեզ ցույց է տալիս, որ բռնկումներ լինում են»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այցով եղավ Երևան – Իջևան ավտոմայրուղու դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում, Տավուշի մարզի Վազաշեն – Պառավաքար ճանապարհի նոր շրջանցիկ հատվածում և Բերդ – Նավուր – Իծաքար ճանապարհահատվածում: Նախարարը տեղում ծանոթացավ 2014թ. ծրագրով հիմնանորոգված և ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական աշխատանքներին։
ԲԳՎ ստանալու համար Շիրակի մարզպետարան ներկայանալու ծանուցագիրը շահառու ընտանիքին հասցվելու է փոստային բաժանմունքի միջոցով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը:
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-19:30-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Գեղամա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes-G մակնիշի 85 ՏԼ 888 համարանիշի և Nissan Murano մակնիշի 14ՍՍ 925 համարանիշի ավտոմեքենաները:
Նոյեմբերի 21-ին, ժամը 19.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.44-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Շերամի փողոցի թիվ 23 շենքի բնակիչ Գ. Փ.-ը (ծնվ. 1991 թ.):
«Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկի շրջանակում «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են վառելափայտ բաժանել տնակային ավաններում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքներին:
Նոյեմբերի 19-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Վրեժ Ա.-ին:
Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչներ, 1992թ. ծնված Վալերիկ Թամամյանին եւ 1995թ. ծնված Սեւադա Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք իրար հետ նախնական համաձայնության գալով`2014թ. հունիսի 7-ին, ժամը 22-ի սահմաններում Հաղարծին վանական համալիրի հանգանակության փոսից հափշտակել են 6540 դրամ ընդհանուր արժեքով մետաղադրամներ: