Բաժիններ՝

«Ես Մոնակոյում եմ եղել 12 տարի առաջ, Մոնակո չեմ եղել ընդհանրապես». Գագիկ Բեգլարյան

«Ես Մոնակոյում եմ եղել 12 տարի առաջ, Մոնակո չեմ եղել ընդհանրապես ու ինչ որ գրում են, որ՝ ես գնացի, եկա, նորից գնում եմ, հայտարարություն եմ անում, որ գրողը դիտավորյալ մարդկանց ներկայացնում է սուտ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերը, թե մոսկվաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ծննդյան տարեդարձը տոնելու կապակացությամբ Մոնակոյում է լինելու նաև Գագիկ Բեգլարյանը, ով Մոնակոյից ՀՀ է վերադարձել Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հոր և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոր հոգեհանգստի արարողությանը մասնակցելու համար:

Միաժամանակ Գ. Բեգլարյանը հաստատեց, որ ինքը հրավիրված է Սամվել Կարապետյանի` այսօր կայանալիք ծննդյան արարողությանը, սակայն այն Մոնակոյում չի անցկացվելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31