ՀՀ ոստիկանությունը՝ Մալաթիայում տեղի ունեցած սպանության մասին. Կացնահարողը հարազատ եղբայրն էր

Օգոստոսի 18-ին, ժամը 07.20-ին, Երևան քաղաքի Մեծարենցի փողոցի 75 տան բնակչուհի Սեդա Սարուխանյանը տան հյուրասենյակում` գլխի շրջանի վնասվածքով, հայտնաբերել է որդու` 1990 թ. ծնված Վլադիմիր Կարապետյանի դիակը, ինչից հետո ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
Ժամեր անց, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել Վլադիմիր Կարապետյանի եղբայրը` 1978 թ. ծնված Կարապետ Կարապետյանը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս