
Անտեր, խեղճ ընտանիք էր. կացնահարված երիտասարդը մոր և եղբոր հետ էր ապրում. news.am

Երևանի բնակիչ, 25-ամյա Վլադիմիր Կարապետյանը, որի կացնահարված դին այսօր՝ օգոստոսի 18-ին, մայրը հայտնաբերել է տան հյուրասենյակում, ապրում էր մոր և ավագ եղբոր հետ, որոնք դեպքի օրը տանը չեն եղել: Այս մասին NEWS.am-ին պատմել են Կարապետյանների բարեկամուհիներից մեկը, որը նախընտրել է չհրապարակել իր անունը։ Նրա խոսքով` իրենք կասկածում են, թե սպանությունը կբացահայտվի:
«Անտեր, խեղճ ընտանիք է, գործը կծածկեն, ու ոչինչ էլ չի բացահայտվի: Ինքն էլ ջահել տղա էր, չէր աշխատում, իր պրոբլեմներն ուներ»,-ասել է բարեկամուհին՝ նշելով, որ ընտանիքում միակ աշխատողը մայրն է, աշխատում է «Մալաթիա» տոնավաճառում:
Հարեւանները NEWS.am–ի թղթակցին ասել են, որ գիշերը ոչինչ չեն լսել, փողոցում որեւէ արտառոց շարժ չեն նկատել։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: