Բաժիններ՝

Եղանակը՝ առաջիկա օրերին. ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով

Օգոստոսի 19-20-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց գույնի մաշկ ունեցող անձինք:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 1-2, արևելյան շրջաններում` 3-5 աստիճանով, 21-23-ին կնվազի 4-5, արևելյան շրջաններում` 7-8 աստիճանով:

18_08 ARM

Երևանում`

Օգոստոսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 23-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

ARM 18_08

Երևանի օգոստոսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.70C (1993 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 9.80C (1977 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.00C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս