Բաժիններ՝

Ո՞վ է համալիրի նոր սեփականատերը

«Կառավարությունը շատ կամայական մի վաճառք է կատարել մի ամիս առաջ գրանցված մի ՍՊԸ-ի, որի անունն է «ՆՏԱԱ ինվեստմենթ գրուպ», որի ղեկավարն Արմեն Զավենի Գևորգյանն է. ո՞վ է այդ մարդը, ինչո՞վ է հայտնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի մասին, ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Նա նկատեց, որ Հայաստանում բոլորը գիտեն բոլոր այն հարուստների անունները, ում մոտ կուտակված է մեծ հարստություն, բայց այս մարդու անունը ոչ ոք չի լսել. «Հիմա պետք է պեղենք՝ ում խնամին է, քավորն է, սանիկն է, փեսան է, կարող է՝ այս օլիգարխներից մեկի փեսան է, շուտով դա մեջտեղ կելնի ու կիմանանք , թե որտեղից ներդրումները պետք է արվեն ու ինքը ով է, որ կառավարությանը այդ չափի ներդրում է խոստանում: Ոչ ոք դեռ չի համարձակվում ելնի ու ասի՝ սա իմ սանիկն է, իմ փեսան է, բայց կհամարձակվի մի օր, մախաթը պարկի մեջ չես պահի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս