«Պարույր Սևակ» համայնքը ներառվել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկ

 

ՀՀ կառավարությունը այսօր սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկ է ներառել Արարատի մարզի «Պարույր Սևակ» համայնքը: Քանի որ այս համայնքն ունի մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ, այնտեղ տնտեսական գործունեությունը նույնպես կիրականացվի արտոնյալ պայմաններով:

ՀՀ կառավարության նիստի օրակարգի հարցերից 10-ը վերաբերում էր համայնքային խնդիրների լուծմանը: Համապատասխան ֆինանսական միջոցներ են հատկացվել Գեղարքունիքի, Լոռու, Արարատի, Վայոց ձորի մարզերի դպրոցների և մարզասրահների, քաղաքային այգիների և փողոցների նորոգմանն ու բարեկարգմանը: Հաջորդ որոշումներով գումար է հատկացվել  Հ-73-Մ-4–Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհի և կամրջի, ինչպես նաև տնտեսված գումարի վերաբաշխման միջոցով՝ Արտաշատ քաղաքի կենտրոնական մուտքի հիմնանորոգման նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31