2014 թ. իր իրավունքների պաշտպանության խնդրով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Հովհաննես Կաթրջյանը: Վերջինս արդեն մի քանի տարի պայքարում է իր խախտված իրավունքների վերականգման և կրած վնասների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Հ. Կաթրջյանը ունի առողջական լուրջ խնդիրներ, նա 1985 թ. սկսած ապրում է սրտի խթանիչ սարքով: 2004 թ. և 2008 թ. Հ. Կաթրջյանը վիրահատվել է «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական» կենտրոնում, որի տնօրեն և վիրաբույժ Սմբատ Ջամալյանն առաջին անգամ տեղադրել է մեկ անգամ օգտագործված, այսինքն՝ ԱՄՆ-ում մահացած անձի սրտի սարք, իսկ երկրորդ դեպքում, չնայած այն հանգամանքին, որ վճարվել էր 10 տարի գործարանային երաշխիքային ծառայության ժամկետով սարքի դիմաց, սակայն տեղադրվել է 6 տարի գործողության ժամկետով սարք:
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» և «Սահմանամերձ համայնքներում իրականցվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ Կառավարության ներկայացրած օրինագծերի վերաբերյալ այսօր իրենց դիրքորոշումն արտահայտեցին սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը և Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը: Նրանք նշեցին, որ օրինագծի մշակման գործընթացին իրենք չեն մասնակցել, և մինչ օրս չեն ստացել նաև ԱԺ կողմից ընդունված օրինագծի փաթեթը: Մովսես համայնքի ղեկավարն ասաց. «Մենք օրենքին ծանոթ ենք միայն լրատվամիջոցների կողմից ԱԺ նիստերի լուսաբանումից»:
Նոյեմբերի 24-ին, ժամը 11.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ուսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 52-ամյա քաղաքացուհի:
Հատուկ քննչական ծառայությունը որոշել է, որ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը չի խոչնդոտել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը։
Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերն օրեր շարունակ կրակի տակ պահելը ոչ միայն լիովին հակասում էր միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այլեւ ոտնահարում տարրական բարոյականության ու խղճի սկզբունքները, ինչն խիստ դատապարտման արժանի է ողջ քաղաքակիրթ հասարակության կողմից:
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհների շրջանակներում ծրագրեր են իրականացվում «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգում։
Սեռական և գենդերային հիմքով բռնությունը գլոբալ և համակարգային անհավասարության ամենածայրահեղ դրսևորումն է, որին ենթարկվում են կանայք և աղջիկները: Այն չի ճանաչում աշխարհագրական, սոցիալ-տնտեսական կամ մշակութային սահմաններ: Ողջ աշխարհում երեք կնոջից մեկը իր կյանքի ինչ-որ պահին ենթարկվում է ֆիզիկիկական կամ սեռական բռնության` սկսած բռնաբարությունից և ընտանեկան բռնությունից, մինչև ոտնձգություններ աշխատավայրում և հետապնդում համացանցում:
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցուց դուրս բերվեցին նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խփված հայկական Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների՝ հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանի, անձնակազմի անդամներ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի աճյունները: Սգո թափորը ուղղվեց դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Հայաստանի կառավարությունն երկաթուղու մոտ ուղևորափոխադրումների գծով առաջացած վնասների փոխհատուցման պարտականությունն իր վրա էր վերցրել 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրի համաձայն:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Վլադիմիր Ավագյանի անվան» բժշկական կենտրոնից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Կալեյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում վկա Արմեն Բոզոյանը հայտարարել էր, որ ինքը և ևս երեք վկաներ 10 օրից ավել պահվել են ռազմական ոստիկանությունում, ենթարկվել են ծեծի, բռնության, և նրանց ստիպել են ցուցմունքները շարադրել քննիչի թելադրանքով:
«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում 2014 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին հիմնանորոգվել է Մ-6-Թեղուտ 3.7 կմ երկարությամբ ավտոճանապարհը, որը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում: Այն սկսվում է միջպետական ավտոճանապարհի (Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման) 72-րդ կմ-ից և շարունակվում մինչև Թեղուտ համայնքի սկիզբը:
«Մեր ընկերները անմահացան, բայց նրանց մարմինները ձեր հերոսական քայլի արդյունքում վերադարձվեցին մեզ: Ավելին, հերթական անգամ ապացուցեցիք աշխարհին, որ Հայկական բանակը մարտունակ է եւ պատրաստ ցանկացած առաջադրանք դնելու եւ այն փայլուն կատարելու»:
Այսօր ժամը 13-ին զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ժամը 14-ին տեղի կունենա սգո միտինգ և հուղարկավորություն զինվորական արարողակարգով:
Դեպքից 10 օր անց ԼՂՀ զինված ուժերը ինքնուրույն լուծեցին խնդիրը՝ տարհանելով ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդն ունեցել է երկու զոհ: Որքանով էին համարժեք միջազգային կազմակերպությունների արձագանքները տեղի ունեցած աննախադեպ միջադեպին, որքանո՞վ այն կսրի իրավիճակը սահմանին և արդյոք այսպիսով Ադրբեջանը պատերազմ վերսկսելու մարտահրավեր չի նետում հայկական կողմին: Մեր զրուցակիցը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է:
Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում ստացվեց, որ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունում կատարվել է յուրացում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
New York Times-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական Մի-24 ուղղաթիռի խոցմանը: Պարբերականը նշում է, որ Հայաստանը հայտարարել է, որ տեղի կունենա ուղղաթիռի խոցման արդյունքում սպանված երեք օդաչուների հուղարկավորության արարողությունը:
Սա այն բացառիկ գործողություններից է, որոշակի նմանություն ունի: Նման է նախ և առաջ նրանով, որ գործողության հիմքը կոտորածը չի, այլ առանձնահատուկ աշխատանքը:
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին բերված հանձնուքի մեջ հայտնաբերվել են կանաչավուն զանգվածներ, դեղահաբեր:
Խստորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը խաթարող Ադրբեջանի ռազմատենչ, սադրիչ գործողությունները, որոնց դրսևորումը եղավ նաև այս ոճրագործությունը՝ հայկական ուղղաթիռի կործանումը և մեր օդաչուների ողբերգական մահը:
Տավուշի մարզում խոզի մսի կիլոգրամը վաճառվում է 3500, տավարինը՝ 2000 դրամով: Մի քանի տարի առաջ տավարի միսն ավելի թանկ արժեր: Նոյեմբերյան քաղաքի մսի վաճառքի կետերում հայտնեցին, որ մսի գինը գինը որոշվում է Երեւանում:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ ժամը 13.00-ին, տեղի կունենա Ադրբեջանի ԶՈւ կողմից ուսումնավարժական խոցված ուղղաթիռի օդաչուների՝ հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանի, լեյտենանտ Ազատ Սահակյանի և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի հուղարկավորությունը։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Օրերս «Ֆրանս-պրեսը» շրջանառության մեջ դրեց մի տեսանյութ, որում պատմում է Հալեպի ամենահին բարձրակարգ հյուրանոցի՝ «Բարոնի» մասին, որի հիմնադիրները հայ են: Սիրիայի նախկին ամենաշքեղ հյուրանոցներից մեկի փառքը մարել է երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի պատճառով: Տեսանյութում երևում է հյուրանոցի սեփականատերը՝ հողաթափերը ոտքերին, բրդյա գլխարկը գլխին քաշած, հուսահատ ձայնով խոսող Արմեն Մազլումյանը՝ Հալեպի անվանի հայերից մեկը, որի փառքի ու հարստության օրերն այլևս ետևում են:
Ես բոլոր աշխատանքները տալիս եմ փորձաքննության: Եթե հիմա ասեմ, թե ինչ եմ անում, կստացվի ինքագովեստով եմ զբաղվում: Շատ պաշտոնյաների որդիների գործեր հետ եմ տվել: Ձեր նշած պաշտոնյաների դեպքում աշխատանքները լավն էին, երկուսն էլ ստուգել եմ, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ստացված նյութերի հիման վրա, 2014թ. նոյեմբերի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ «Ղ. Տելեկոմ» ՓԲ ընկերության վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանի կողմից շուրջ 751 մլն դրամի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:
Կառավարության որոշմամբ՝ 2015-ին փոխհատուցվելու են Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերի բոլոր փաստացի բնակիչների՝ Խնայբանկում խորհրդային տարիներին ներդրած ավանդները:
Նոյեմբերի 24-ին, ժամը 15.45-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ռաֆֆու 37ա փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը. առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: