Վթար՝ էլ.ցանցի մոտ. կա տուժած

Օգոստոսի 18-ին, ժամը 07.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ. Անդրանիկի փողոցում՝ էլ.ցանցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Լադա Կալինա» մակնիշի Տ6248 պ/հ (վարորդ` 1955 թ. ծնված Գ. Հ.) և «Օպել աստրա ջի» մակնիշի 33 VL 752 պ/հ (վարորդ՝ 1987 թ. ծնված Հ. Խ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գ. Հ.-ը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս