Բաժիններ՝

Սառնակունք գյուղի մոտ վթար է տեղի ունեցել. տուժածի վիճակը ծանր է

Օգոստոսի 18-ին, ժամը 06.01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհի 24-րդ կմ-ում բախվել են «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 22 SS 264 պ/հ (վարորդ` 1970 թ. ծնված Խ. Ա.) և «ԳԱԶ 2410» մակնիշի 43 LS 594 պ/հ (վարորդ՝ 1964թ. ծնված Գ. Մ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները վարորդներ Խ. Ա.-ին և. Գ. Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենաներից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ: Բժիշկները Գ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Խ.Ա.-ի առողջական վիճակը` բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս