Հիշեցնենք, որ Դավիթ Վարդանյանը դատապարտվել էր 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման. նա անազատության մեջ էր 2013թ. հոկտեմբերի 13-ից:
Քիչ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Նոր Զովք» սուպերմարկետում էր։ Այդ ընթացքում լրագրողները չկարողացան ներսում նկարահանում իրականացնել։
Այսօր արտառոց դեպք է գրանցվել Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցում: Դպրոցի աշակերտների մի խումբ 50-60 հոգի դասամիջոցին ցույց է կազմակերպել դպրոցի շենքի դիմաց, բողոքելով սննդամթերիք թանկացումների դեմ:
Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների հենքի վրա ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին:
Երևանի քաղաքապետարանն ու երթուղայինների գծատերերը համաձայնության են եկել ժամանակավորապես կայունացնել վիճակը, վերականգնել երթուղիների սպասարկումը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանն այսօր շրջել են մայրաքաղաքի խանութներով. Tert.am-ի թղթակիցը նրանց ականատես եղավ «Սաս» սուպերմարկետում:
«Զգում են, որ դոլարը թանկացավ, ու միանգամից էստեղի խանութների, սիթիների շեֆերը, էն ապրանքը, որը բերել են երեք ամիս առաջ, տուտ ժե հագցնում են 200 տոկոս, բայց ունե՞նք կառավարություն, որ գա էդ «Սիթիի» շեֆին ասի, որ փաստաթղթերով ցույց տա, թե էս ապրանքը ե՞րբ է ներկրել: Հիմա ինչի՞ միանգամից թանկացրին»:
Լրագրողներն այս լուրը փորձեցին ճշտել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանից: «No comment»,- եղավ նրա պատասխանը:
Մասնավորապես բանակցել գազալցակայանների սեփականատերերի հետ, որպեսզի գազը վերադարձնեն նախկին գնին:
«Զանգվածային լրատվության որոշ միջոցներ տեղեկատվություն են տարածել, թե Հայաստան են ժամանելու «օրենքով գողեր» ու քրեական հեղինակություններ՝ «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի մահվան տարելիցին մասնակցելու:
«Դա, կարելի է ասել, մի քանի տասնյակ հազար ծնունդներից մեկի մոտ լինում է, որ պտուղը պտղի մեջ է լինում, այսինքն զույգ է բեղմնավորվել, բայց 2-րդ պտուղը հայտնվել է առաջին երեխայի որովայնի մեջ: Ու վիրահատության ժամանակ պարզվել է, որ անհաս, ոչ ճիշտ կազմավորված պտղի հատված է մարմնով, ոտքերով, բայց առանց գլխի»:
«Իմ կարծիքով դա շատ կարևոր է և բարոյական առումով, որ կառավարության անդամները լինեն զորամասերում»,- ասաց Հ.Աբրահամյանը:
Վրաստանում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի որդին՝ 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Դավիթ Վարդանյանին ազատ են արձակել:
ԿԲ նախագահը մերթընդմերթ նշում էր նաեւ, որ դրամը ռուսական ռուբլու հետ կապ չունի։ Այդ քննարկումների ընթացքում ընդամենը մի քանի ժամվա ընթացքում Ռուսաստանի Բանկի դոլարային ինտերվենցիաների շնորհիվ ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ 85-ից հասավ 60-ի։
Առավոտյան 25 կիլոգրամանոց ալյուրի պարկը վաճառվել է 10 հազար դրամով, իսկ կեսօրից հետո խանութներում ալյուրն անհետացել է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 01:12-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Միայն մարդատար մեքենաներին են թողնում մտնել 9-րդ մասիվ, իսկ մեզ՝ ավտոբուսներիս վարորդներին, հորդորում են միանալ իրենց եւ չեն թողնում շարունակենք մեր ճանապարհը»:
«Եթե ես լինեի երթուղայինի վարորդ, ես նույն բանը կանեի, որովհետև այդպես աշխատելն արդեն անհնարին կլինի»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով որոշ երթուղային տաքսիների վարորդների այսօրվա գործադուլի մասին՝ նման տեսակետ հայտնեց Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Կեղծ հաշիվ-ապրանքագրերով փորձում էին օրինականացնել ապօրինի ձեռք բերված փայտանյութի առուվաճառքը:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի բնակիչ Կ.Տոնոյանի բնակարանից գողության կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 04:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1975թ. ծնված Արմեն Հ.-ն, 1978թ. ծնված Ժաննա Թ.-ն, 1997թ. ծնված Մարիետա Հ.-ն և 2000թ. ծնված Բագրատ Հ.-ն:
Շիրակի մարզի համայնքներում անասունների զանգվածային մորթ է սկսվել: Պատճառը ոչ դրանց շատ գլխաքանակ է, ոչ էլ գալիք Ամանորը: Գյուղաբնակները պահելու հնարավորություն չունեն՝ անասնակերը թանկ է, ֆինանսական միջոցները չեն բավարարում այն ձեռք բերելու համար:
Գրիգոր Մինասյանի խոսքով՝ Հայաստանն իր անկախության առաջին տարիներից մեծ ջանքեր է ներդրել եվրոպական իրավահամակարգ ինտեգրվելու համար, եւ այսօր այդ ինտեգրացիոն գործընթացները հանգեցրել են նրան, որ հայ իրավագետները դարձել են եվրոպական իրավական հանրույթի լիիրավ անդամներ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վազգենը 1970թ. ծնված Վազգեն Մ.-ն է, որը դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն։
Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մ.Մանուչարյանի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու դեպքի առթիվ, որի շրջանակներում պարզվել է, որ այն տեսակցության ժամանակ նրան է փոխանցել հայրը։
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 22 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արարատ Բ.-ին:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԻԵԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Մինասյանը և ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը: ՀԻԵԿ-ը հիմնադրվել է 2007 թվականին, Հունաստանում։ Այսօր 14 երկրներ, 6 միջազգային կազմակերպություններ և հանրային մարմիններ, ինչպես նաև 64 համալսարաններ ու ինստիտուտներ ՀԻԵԿ-ի անդամ են։
ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կազմել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2015թ. տարեկան ծրագրի նախագիծը, որը հաստատվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժաղովի հերթական նիստի ժամանակ: