
Ավտովթար «Հայաթ» հյուրանոցի մոտակայքում

Սեպտեմբերի 16-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում`«Հայաթ» մոթելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը և այրվում է, կան արգելափակված տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Նիսսան Ֆուգա» մակնիշի 34 CU 446 պետհամարանիշով (վարորդ` 1991 թ. ծնված Ա. Օ.) ավտոմեքենանան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել սյանը և մոտակա շինանյութի խանութի պատնեշին. ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվել:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 1991 թ. ծնված Ա. և 1995 թ. ծնված Հ. Օ.-երին, ովքեր տարբեր աստիճանի մամնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները Ա. Օ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Հ. Օ.-ինը՝ ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը: