Բաժիններ՝

Մերի Մարգարյանի ամուսինը կարևոր տվյալներ է հայտնել քննիչներին. Yerkir.am

Մերի Մարգարյանի ամուսինը կարևոր տվյալներ է հայտնել քննիչներին
26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ չի հերքվել նախնական ախտորոշումը, համաձայն որի` Մերին մահացել է թոքաբորբից եւ բազմաօրգանային անբավարարությունից:

Այս մասին yerkir.am-ին հայտնել է Մերի Մարգարյանի հոր՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը՝ նշելով, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել չի կարող, քանի որ փորձաքննության մեջ կան տվյալներ, որոնք նախաքննական գաղտնիք են:

Բացի այդ՝ փաստաբանի խոսքով, մյուս կողմը դեռևս վկայի կարգավիճակ ունի, և, դատավարական առումով, իրավունք չունեն ծանոթանալու եզրակացությանը:

Այսօր ստացվել են նաև Մերիի երեխայի մահվան փաստով նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները:

«Երեխայի մահվան մեկ պատճառ չի եղել, երեխան բավական լուրջ խնդիրներ է ունեցել: Մմենք գործ ունենք մի քանի օրգանների խնդիրների հետ»,- ասել է փաստաբանը:

Մարինե Թովմասյանը նաև տեղեկացրել է, որ այսօր ցուցմունք է տվել Մերի Մարգարյանի ամուսինը: Նա նախաքննության համար լրացուցիչ տեղեկություններ է հաղորդել, որոնք հետագայում էական նշանակություն կարող են ունենալ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս