 
                        Կալիֆորնիայի որոշ քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարվել
 
                                    Կալիֆորնիա նահանգի հրշեջները ստիպված են պայքարել վերջին տասնամյակների ամենաուժգին անտառային հրդեհների դեմ: Բռնկումները տարածվել են ավելի քան 40,000 հեկտար տարածքով մեկ և ոչնչացրել հարյուրավոր տներ ու շինություններ: Նախորդ շաբաթ հաշվված ժամերի ընթացքում, հրդեհի պատճառով բազմաթիվ թաղամասեր են գետնին հավասարվել:
Հաղորդվում է, որ հրդեհը դժվար է մարել, քանի որ քամին այն տարածում է տարբեր ուղղություններով և ծխի պատճառով օդանավերը չեն կարողանում հասնել անհրաժեշտ տարածքներ:
Անտառագիտության նախարարության ներկայացուցիչ Սքոթթ Մաքլիի խոսքերով, մի կողմից լավ է, որ ծուխը սկսում է ցրվել, սակայն մյուս կողմից, եթե ծուխ չլինի արևը կարող է կրակը բորբոքել:
Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը տուժած շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել: Նա ասում է, որ անտառային հրդեհները ավելի վտանգավոր են քան երբևէ, քանի որ ամառային ջերմաստիճանը բարձրանում է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        