Բաժիններ՝

Սահմանամերձ Այգեհովիտում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից մեքենա է այրվել. armtimes.com

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում: Ադրբեջանական դիպուկահարը կրակել է Այգեհովիտի խաղողի այգիների ուղղությամբ, ինչի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Այգեհովիտի բնակիչ Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի վերաբերյալ armtimes.com-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Այգեհովիտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը: «Երեկ ժամը 17-ի մոտակայքում, երբ այգիներում խաղողահավաք էր իրականացվում, ադրբեջանական դիպուկահարը կրակել է Բաղրամ Ահարոնյանի մեքենայի ուղղությամբ, եւ մեքենան ամբողջությամբ այրվել է: Բաղրամ Ահարոնյանը այդ պահին իր ընկերոջ հետ խաղող էր տարել մթերման, եւ դաշտում են եղել նրա տատիկը եւ զոքանչը: Մեր համագյուղացի Սամվել Համզյանն իր «Օպել» մակնիշի մեքենայով նրան հեռացրել է վտանգավոր գոտուց»,-պատմեց գյուղապետը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս