
Կամուրջը վտանգված է, բայց դեռ վտանգ չի ներկայացնում

Tsayg.am-ը գրում է. Գյումրու Ալեք Մանուկյան փողոցի նախկինում 50-ամյակի կամուրջը կառուցվել է 1970-ականների սկզբին: Վերջին անգամ կամուրջի մասնագիտական ուսումնասիրություն կատարվել է ավելի քան 10 տարի առաջ: Սեյսմիկ վիճակը գնահատվել է բավարար: Իսկ ՍՊ Հյուսիսային ծառայության մասնագետների կողմից մեկ տարի առաջ անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մթնոլորտային ազդեցություններից վնասվել ու քայքայվել են կամուրջի տարբեր հատվածներ: