Երևանում կինը դանակահարել է մորը՝ ամուսնու հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար
Դատարան է ուղարկվել ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քրեական գործը:
Քրեական գործի շրջանակներում ամբաստանյալի աթոռին են հայտնվել կինն ու նրա ամուսինը: Կնոջը եղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր մոր կողմից, իր ամուսնու հասցեին վիրավորական արտահայտություններ անելու հարցի շուրջ, վիճաբանության մեջ է մտել վերջինիս հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել միմյանց, այն է` կինը խոհանոցային դանակով և ձեռքերով դիտավորությամբ հարվածել է մորը, վերջինիս առողջությանը` աջ նախաբազկի վերին երրորդականին հետին մակերեսի քերծվածքների, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի ծակած-կտրած վերքի, աջ նախաբազկի միջին երրորդականի հետին մակերեսի, աջ բազկի միջին երրորդականի առաջային մակերեսի ձախ սրունքի միջին երրորդականի առաջային մակերեսի արյունազեղումների ձևով պատճառել առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, իսկ ամուսինը ձեռքերով դիտավորությամբ հարվածներ է կնոջ մարմնի տարբեր մասերին և վերջինիս առողջությանը` ձախ ուսահոդի, զույգ բազուկների, ձախ նախաբազկի, ձախ դաստակի, կրծքավանդակի շրջանների արյունազեղումների, քթի, կրծքավանդակի շրջանների քերծվածքների ձևով պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Կնոջ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, նա պարբերաբար ծեծի է ենթարկել իր կնոջը, նրան դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել:
Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ստորագրություն չհեռանալու մասին: