ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը շարունակում է Շենգենյան վիզաների տրամադրումը

Եվրոպայում միգրանտների մեծ հոսքի պատճառով Շենգենյան համաձայնագրի գործողության կասեցման կապակցությամբ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը այսօր հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Օրերս Գերմանիան ժամանակավորապես սահմանային ստուգումներ է վերսկսել Ավստրիայի հետ իր սահմանին: Այս քայլի նպատակն է կրկին վերադառնալ Գերմանիա մուտք գործելու համար հաստատված ընթացակարգին: Սա են թելադրում անվտանգության պահանջները, եւ այսպես նախատեսված է սահմանների վերաբերյալ շենգենյան օրենսդրությամբ:

Այդուհանդերձ՝ սա ոչ մի պարագայում չի նշանակում Շենգենյան համաձայնագրի դադարեցում: Երեւանում Գերմանիայի դեսպանությունը շարունակում է տրամադրել վիզաներ Շենգենյան համաձայնագրի երկրների համար: Դեսպանությունը փոխարինաբար վիզաներ է տրամադրում նաեւ Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Ավստրիայի եւ Շվեդիայի համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930