Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելությունը սուպերմարկետներ իր ազդեցությունը կունենա գների վրա:
Դատարանն իր վճռում նշել է, որ տուժող ճանաչված աղջիկը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ «Odnoklassniki» սոցիալական կայքով ծանոթացել է մի տղայի հետ, որին տվել է իր հեռախոսահամարը: Այնուհետև տղան զանգել է իրեն և առաջարկել է հանդիպել, ինչին ինքը համաձայնել է հանդիպել, ու հետո իրեն մեքենայով տարել են մի պոմպակայան: Պոմպակայանի պահակատանը, երբ ինքն ու տղան մնացել են մենակ, տղան այդտեղ եղած համակարգչով պոռնոկայք է միացրել, որից հետո հանվել է, հանել է նաև իր հագուստները և պառկելով իր վրա՝ արել է այն ամենը, ինչ անում էին համակարգչով միացված ֆիլմում:
Մեր լրատվամիջոցները մի քանի օր շարունակ լռում են ավտոմեքենաների գազի թանկացման մասին կամ ընդամենը մի քանի բառով ներկայացնում այն` որպես կատարված իրողություն, բայց անմիջապես արձագանքում են, երբ ակտիվանում են ուղեվարձի թանկացման մասին խոսակցությունները
Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.26-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Քարագլուխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվում է՝ գյուղի բնակիչներին երեկոյան ժամերին բաժին է հասնում ոչ ավել, ոչ պակաս, 160-170 վոլտ էլեկտրաէներգիա: Իսկ ահա նոր տարվա շեմին խնդիրն ավելի է սրվում. վոլտերի քանակը սրընթաց վայրէջք է կատարում՝ մինչև 135-ի
Բոլոր այն ապրանքատեսակների արտադրությունը, որն արգելվում է ՀՀ-ում, բանականաբար, ԼՂՀ-ում նույնպես արգելում ենք իրացումը, իսկ ինչ վերաբերում է հավելումներին, ապա բոլոր այդ չափանիշները հստակեցված են օրենքով և յուրաքանչյուր արտադրամաս պետք է ուղղորդվի հենց այդ չափանիշներով, իսկ մեր կողմից իրականացվում են աշխատանքներ, որպեսզի արտադրությունները գործեն ըստ օրենքի, իսկ անհրաժեշտ օրենսդրա-իրավական բազայի բացակայության դեպքում մշակում և կառավարությանն ենք ներկայացնում կարագվորող իրավական ակտերը:
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ կամրապնդվի ՀՀ ոստիկանության փոխգործակցությունը տնտեսվարող սուբյեկտների հետ, ինչն էլ կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, դրանց արագ արձագանքմանն ու բացահայտմանը:
ՀՀ զինված ուժերի զինծառայողների պատշաճ բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու և այդ նպատակով «բրենդային» դեղորայք ձեռք բերելու համար կառավարությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացրել է մոտ 62 մլն դրամ:
Վթարավտանգ շենքերի խնդիրը շարունակում է մնալ առաջնային: Գյումրիում կա շուրջ 9 տասնյակի հասնող վթարայնության տարբեր աստիճանի շենք-շինություն:
Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 18-ին, ժամը 09.50-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտակայքում խմելու ջրի խողովակը վնասվել է, ինչի հետեւանքով ջուրը լցվել է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված փոսը. ջուրը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 21.00-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց 2 հասցեում գործող խանութի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Բրինձ եմ ուզել, ասում է՝ պահեստը փակ է, պեսոկ եմ ուզում, ասում է՝ դոլարով է, աղացած կոֆե եմ ուզում, ասում է՝ դոլարով է ու հետն էլ ահավոր գներ: Ես դոլար որտեղի՞ց առնեմ: 2 հացի փուռ չաշխատավ՝ հացի դիֆիցիտ կլինի, ասենք մի 2 փուռ պահեստավորած ալյուր ուներ, աշխատավ, բա հե՞տո, էսօր ալյուրն էլ է թանկացել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ճանապարհային ոստիկանության ծառայողները փախուստի պահին բռնեցին դրամապանակ գողացած կնոջը:
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 22:25-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 2009 թ. ծնված Մարի Կ.-ն, 2010 թ. ծնված Սամվել Հ.-ն և 2009 թ. ծնված Սեդա Հ.-ն:
Հարյուրավոր այլ ընտանիքների նման, նրանց ապրուստի միակ միջոցը կրկին սոցիալական նպաստն է, որը չի բավարարում անգամ կոմունալ ծախսերն փակելու եւ ցամաք հաց գնելու համար:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտում մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի 90-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Խնդրում եմ Ձեզ աջակցել, որպեսզի լիցենզիայի տրամադրումը չձգձգվի և խնդրում եմ կարգադրել` միջոցներ ձեռնարկելու իմ և ընտանիքիս անվտանգությունը ապահովելու՝ նախազգուշացնելու Վ.Դարբինյանին ձեռնպահ մնալու ինձ և ընտանիքիս նկատմամբ հակաօրինական գործողություններ կատարելուց:
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 16:30-17:00-ի ժամանակհատվածում ՎԱԶ 2106 մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով չորս անծանոթ տղամարդիկ հետապնդել են Ժիրայր Սէֆիլյանի տիկնոջը՝ Նանոր Սեֆիլյան-Բարսեղյանին և նրանց մանկահասակ երեխային: Հետապնդողների ավտոմեքենայի կողապակիները մգեցված են եղել, իսկ դիմապակին՝ թափացինկ:
Նորագույն տեխնոլոգիաների դարում գործակալությունը քայլում է ժամանակին համահունչ եւ լրատվական դաշտի այսօրվա խճանկարում առանձնանում է պրոֆեսիոնալ, համակողմանի, հավասարակշռված աշխատաոճով: Այն իր հարուստ տեղեկատվական բազայով եւ առանձնահատուկ արխիվով վստահելի աղբյուր է տեղական եւ միջազգային լրահոսի համար:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջը տեղեկացնում է, որ նա խոստովանել է, որ նույն օրը թիվ 259 երթուղու ավտոբուսում գողացել է մի կնոջ դրամապանակը՝ գումարով:
Դեկտեմբերի 19-23-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գազալցակայանի մի սեփականատեր, ով փորձել է կանխել գազի թանկացումը և առաջարկել չբարձրացնել գազի գինը` մեզ պատմեց, որ իրականում կարելի էր գազի գինը չբարձրացնել և պահպանելով գործող գինը` շարունակել աշխատել շահույթով, սակայն լցակայանների սեփականատերերի մեծամասնությունը որոշել է շահույթի փոխարեն՝ գերշահույթ ստանալ:
Դեկտեմբերի 17-ին` ժամը 22:22-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թոթովենց փողոցի թիվ 50 շենքի բնակարաններից մեկում:
Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել դեկտեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Դիլիջանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Դիլիջանում այսօր կազմակերպվեց տեղաբնակ շնորհալի կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես- վաճառք: Ներկայացված էին ասեղնագործական, գոբելենագործական, գորգագործական, նկարչական աշխատանքներ, արհեստական եւ բնական քարերից պատրաստված զարդեր:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Գայանե Հակոբյանը նշանակվել է ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի)։
«Ամեն ինչ նորմալանում է և կշարունակվի նորմալանալ: Ոչ մի արտառոց դեպք չեմ տեսնում: Դրամը կամաց-կամաց կայունանում է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: