Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սուրեն Կարայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ:
Ավետիսյանների տունն այսօր:
Վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի պետական համապատասխան մարմինների աշխատանքի արդյունքում կբացահայտվեն տեղի ունեցած հանցագործության բոլոր հանգամանքները, մեղավորները համարժեք պատիժ կստանան, ինչպես նաև հետագայում կբացառվեն նման դեպքերի կրկնման հնարավորությունները:
Գյումրիում հունվարի 12-ին դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի 36-ամյա դուստրը՝ Աիդա Ավետիսյանը, 12 տարի աշխատել է Գյումրիի ծաղկի սրահներից մեկում որպես դիզայներ:
Կուսակցությունը Հայաստանի գործող իշխանություններին հորդորում է իրենց ռուսաստանցի գործընկերների հետ սահմանել իրավապայմանագրային այնպիսի հարաբերություններ ու ռազմահենակետի ներքին կանոնակարգ, որոնք այսուհետ կերաշխավորեն նման սոսկալի միջադեպերի բացառումը:
Հունվարի 12-ի ողբերգական դեպքի առնչությամբ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևն այսօր հանդես եկավ ցավակցական խոսքերով:
Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում հունվարի 13-ին ժամը 20:00-ին նախատեսված համերգը չի կայանա՝ երեկ Գյումրի քաղաքում կատարված ողբերգական դեպքով պայմանավորված:
168.am-ի հետ զրույցում Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը նշեց, որ սովորաբար Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազա ծառայության ուղարկելու համար ընտրվում են ամենակարգապահ և օրինակելի զինծառայողները: Ըստ նրա` այդպես եղել է և ԽՍՀՄ ժամանակաշրջանում, և ներկայում:
Բոլոր կազմակերպչական հարցերով զբաղվելու է Շիրակի մարզպետարանը՝ Գյումրիի քաղաքապետարանի հետ համատեղ, ինչպես նաեւ ֆինանսական ծախսերն են հոգալու:
Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 1 039 891 ուղևոր, իսկ ժամանել է 1 042 864: Մեկնողների և ժամանողների դրական հաշվեկշիռը կազմում է մոտ 3 000 մարդ:
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր այսպիսի դեպքերի ժամանակ լինում է մեղավորների շրջանակ. լինում է անհատ, նրա շրջապատը, կոլեկտիվը, որտեղ այդպիսի մթնոլորտ է ձեւավորվել: Անմիջական այն ղեկավարները, ովքեր աշխատել են այդ զինծառայողի հետ»,- Արկադի Բախինի հետ հանդիպումից առաջ ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, թե հույս ունի, որ մեղավոր անձանց շրջանակը կպարզվի նախաքննության ընթացքում և պատասխանատվություն կկրեն:
Գյումրիում ընտանիքի վեց անդամների սպանության մեջ կասկածվողը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, շարունակում է գտնվել ռուսական ռազմաբազայում, որտեղ գտնվում են նաեւ հայ իրավապահները:
Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն խնդրի ՀՀ ժողովրդից: «Պահանջում ենք ՌԴ նախագահից, որ նա ներողություն խնդրի հայ ժողովրդից՝ որպես զորքերի գերագույն գլխավոր հրամանատար, եւ հեռացնի ռուսական բազան Հայաստանից»,- ասում են ակցիայի մասնակիցները:
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշեց, որ փոքրիկի վիճակը դեռ ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Երեխայի բուժումը կշարունակվի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կոչ է անում Հանրապետության հրապարակում այսօրվա նախատեսված համերգը հետաձգել:
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփեց անցած 2014 թվականը՝ ներկայացնելով, թե որքան կանչեր են գրանցվել տոնական օրերին:
Խորը կսկիծով ընդունեցի Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ տեղի ունեցած ծանր ողբերգության փաստը: Ցնցված եմ այս անմարդկային արարքից: Իմ ցավակցությունը զոհերի հարազատներին: Համոզված եմ, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
Հակառակորդը երեկ՝ հունվարի 12-ին, գնդակոծել է Վազաշեն-Պառավաքար ճանապարհը, ինչի հետեւանքով այն փակել են:
Այսօր Գյումրիում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ:
Իր նախնական ցուցմունքի ժամանակ ասել է, որ լքել է զորամասը, ցանկացել է զբոսնել քաղաքում, ապա ջուր խմելու նպատակով այցելել է Ավետիսյանների տուն, որից հետո էլ տեղի է ունեցել դեպքը: Նախնական տվյալների համաձայն, Ավետիսյանների ընտանիքի հետ որեւէ կապ ու առնչություն Պերմյակովը չի ունեցել եւ պատահական է այցելել վերջիններիս բնակարան:
«Գյումրեցի փոքրիկի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, բայց կան դրական միտումներ»:
Անհայտ անձի մոտենալիս ջոկատի ավագը «կանգնիր» հրաման է տվել, սակայն իրավախախտը շարունակել է առաջ գալ: Այնուհետ սահմանապահը «Կանգնիր, կկրակեմ» հրաման է տվել, սակայն դա էլ նրան չի կանգնեցրել: Այնուհետ ջոկատի ավագը նախազգուշական մեկ կրակոց է արձակել ԱԿ-74 ինքնաձիգից եւ իրավախախտին ստիպել բերանքսիվայր պառկել գետնին:
Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց ողջ հանրապետությունը, ցավն այնքան մեծ էր, որ հույզը երբեմն գերազանցում էր սթափ դատողությանը: Սակայն խնդիրը ահազանգը ստանալու առաջին իսկ պահից հստակ էր՝ ճշտել հնարավոր հանցագործի կամ հանցագործների/ ինքնությունը, հայտնաբերել ու ձերբակալել կասկածյալին, նաև՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունը:
Գյումրիում 6 հոգու սպանության գործով ենթադրյալ կասկածյալ Վալերի Պերմյակովն այս գիշեր հայտնաբերվել է, նա հարցաքննվել է: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանի քննչական կոմիտեի հետ համատեղ կատարվել են քննչական գործողություններ, տեղում է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին, ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Հերթական միջադեպն է տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին. Հունվարի 12-ին, ադրբեջանական կողմը կրակ է բացել անտառ փայտի գնացած Տավուշի մարզի Պառավաքար գյուղացիների ուղղությամբ:
Գյումրիի սպանդից փրկված փոքրիկը` իր քրոջ հետ, ով ցավոք չէր փրկվել:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Պերմյակովը սկսել է ցուցմունք տալ եւ պատմել է, որ դուրս է եկել պոստից, ցանկացել է մի քիչ զբոսնել, գնացել է այդ հասցեն՝ ջուր խմելու, դուռը ծեծել է, չեն բացել, փորձել է մտնել, այնուհետեւ մարդ է արթնացել ու այդպես տեղի է ունեցել այն, ինչ եղել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փորձել է հատել հայ-թուրքական սահմանը: