Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետի հարակից տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1940 թ. ծնված Վալերի Հ.-ն:
Հունան Հ.-ն գտնվում է հսկողության տակ: Առողջական վիճակից ելնելով՝ հնարավոր չի եղել նրան տեղափոխել քրեակատարողական հիմնարկություն:
Սեպտեմբերի 24-ին երեկոյան ժամերին, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ ահազանգ էր ստացվել:
Սեպտեմբերի 19-ին Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանի կողմից «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդելու վերաբերյալ մամուլի հրապարակումները «ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության» կողմից ուղարկվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ հրապարակումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար:
«Սամվելի հայրը` Սեյրանը, ևս զինվորական է, լավ գիտի, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ բանակում, զինվորների միջև, բայց նաև լավ ճանաչում է որդուն, ով թեթև պատճառներից նման քայլի չէր գնա: Նրա ինքնասիրությանը ոչ ոք չէր կարող դիպչել»:
«Ո՛չ Դուք գիտեք, ո՛չ նախարարը գիտի, ամոթ է, ամոթ: Քնած ժամանակ 15 րոպեն մեկ այդ թիվը պետք է իմանաք»,- ամոթանք տվեց Ա.Մանուկյանը: «Ամոթը ընդունեցի»,- չընդդիմացավ փոխնախարարը:
«Ըստ երեխաներից մի քանիսի ցուցմունքի՝ իբր Կարենը դանակահարելուց հետո դանակը դրել է աջ գրպանում և հեռացել դեպքի վայրից: Այդ հագուստի գրպանի վրա եղել է արյան հետք, և առաջինը ենթադրվում է, որ քանի որ դանակը դրվել է այդ գրպանը, արյան հետքը պետք է պատկաներ մահացող պատանու արյան խմբին»:
. Հայկական ռեստորան՝ թուրքական մզկիթի դիմաց: Երկու երևանցի վրաց-թուրքական սահմանի մոտ՝ Սարփի քաղաքում, իրականություն են դարձրել պապերի երազանքը. «Մենք մանրից եկել ենք մեր հողերը գրավենք»:
: Թե ինչպես է եղել դեպքը, գյուղապետն ասաց, որ երիտասարդը բարձրացել է սյան վրա՝ հավանաբար չիմանալով, որ մեջը հոսանք կա ու այդպես տեղում մահացել է:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 10.54-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 8 հասցեում՝ մանկապարտեզի դահլիճում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թարգմանիչը, տեղյակ լինելով նախատեսված խուզարկությանը, ըստ քննության տվյալների, իր բջջային հեռախոսահամարից տեքստային հաղորդագրություն է ուղարկել կասկածյալի կնոջը՝ նախապես տեղեկացնելով խուզարկության մասին։ Թարգմանիչը ներգրավվել է որպես կասկածյալ եւ հարցաքննվել։ Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ գլխավոր դատախազությունը, ՄԻՊ-ի կողմից նշված դեպքի առնչությամբ տեղեկացնում է, որ քաղաքացու (կնոջ՝ ինչպես նշված է ՄԻՊ հրապարակման մեջ) հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը հիմնավոր է և օրինական, այն վերացնելու հիմքեր չկան:
Միացյալ երիտասարդական լիգայի նախագահ Սևակ Հովհաննիսյանն այսօրվա անդրադարձավ նաև «Նոր ուղի» աղանդավորական կազմակերպությանը՝ ասելով, որ «Պարիր, թե կարող ես» նախագծի մասնակից Մարի Հովհաննիսյանն է աղանդի այն գլխավոր դեմքը, որը մարդկանց տարել է դեպի «Նոր ուղի» և դրդել ինքնասպանության:
Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում ս/թ. սեպտեմբերի 28-ին, ժ.14.00-ին տեղի կունենա Խաչադրման արարողություն. Սուրբ Խաչի վրա կտեղադրվի 1714-րդ խաչը` հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը:
Նիստին ներկայացել էր ամբաստանյալ Արտակ Բուդաղյանը, տուժող Լորետա Բարսեղյանը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կինը, վկաներ Զարզանդ Նիկողոսյանը, Կարինե Հարությունյանը եւ Տրդատ Խաչատրյանը, իսկ տուժող Նիկոլայ Աբրահամյանը նիստին չէր ներկայացել Գորիսի բժշկական կենտրոնում բուժում ստանալու պատճառով:
Ս. Հովհաննիսյանի հավաստմամբ՝ դեպքից անմիջապես հետո, երբ Արթուրն արդեն պատժախցում էր, Գագիկը կապվում է իր հետ, խնդրում, որ ընդհանրապես քայլեր չձեռնարկեմ, ինքն այլևս երբեք տուժածից ո՛չ գումար կպահանջի, ո՛չ էլ կսպառնա. «Ներկա պահի դրությամբ տուժածն ԱՄՆ-ում է գտնվում, քույրն է Հայաստանում, և արդեն պատրաստ է դիմումներ ներկայացնել»:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Սեպտեմբերի 15-17-ը Չինաստանի Բեյջինգ քաղաքում տեղի է ունեցել Տիեզերական տեխնոլոգիաների վրա հիմնված աղետների կառավարման ՄԱԿ-ի 4-րդ ամենամյա միջազգային գիտաժողովը:
Սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք հինգերորդ համահայկական համաժողովի մասնակիցների հանդիպումը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
ՀՀ կառավարության վերջին նիստի ժամանակ, երբ քաղաքաշինության գործող նախարարը զեկուցում էր որոշ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները հետաձգելու մասին, Վերահսկիչ պալատի նախագահ պարոն Զաքարյանը շատ իրավացիորեն ներկայացրեց այն փաստը, որ 2005 թվականից մինչ օրս պետական բյուջեով շարունակաբար հիմնանորոգվում են նույն դպրոցները, որ այդ գործընթացի արդյունավետությունը շատ կասկածելի է, որովհետև հիմնանորոգումը տևում է 7-8 տարի և այդ ընթացքում շենքը կրկին դառնում է վթարային:
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի բնակարաններից մեկի լոգարանում տանտիրուհուն հայտնաբերել են սպանված:
ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արդարադատության նախարարության Գեղարքունիքի մարզի, Սևան քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Մանուշ Հայկազի Կիրակոսյանը:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելոփվ Դեր Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցման մասին լուրերը, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պայթեցված եկեղեցու ոչ մի լուսանկար չկա։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ անցկացված նիստին մասնակցում էին ռազմավարական վերանայման գործընթացին ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները` նախարարների տեղակալների մակարդակով, ինչպես նաև պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի «ՄՌՈւ» գործարանում քաղաքացին հոսանքահարվել է, անհրաժեշտ է շտապօգնություն:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների համար հայտարարված մրցույթի ավարտին ընդամենը մեկ աշխատանքային օր է մնացել: Այս պատվաբեր ու ցանկալի տեղը գրավել ցանկացողներից Արդարադատության նախարարությունում փաստաթղթերը ընդունվելու են մինչեւ սեպտեմբերի 24-ը` ժամը 18.00-ն:
Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործի նախաքննությունը գրեթե հասել է ավարտական փուլին: Այս մասին 168.am-ին ասաց գործով մեղադրյալ Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Նա նաև տեղեկացրեց, որ նշանակված որոշ փորձաքննությունների եզրակացությունները ստացվել են, սակայն նախաքննական գաղտնիք լինելու պատճառով դրանք չի կարող հրապարկել: