Բաժիններ՝

Ի՞նչ պարզեցին ոստիկանները խուզարկությունից հետո

Փետրվարի 6-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1961 թ. ծնված Սամվել Խ.-ի տանը և կից շինությունում:

Թոնրատնից հայտնաբերվել է «ՌԳԴ5» տիպի 1 և «Ֆ1» տիպի 5 նռնակ՝ առանց պայթուցիչների, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 866 և 7.62 մմ տրամաչափի 343 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս