Գյուղից տեղափոխվում են քաղաք ու անշարժ գույքի պես տանը նստում. Աթանի բնակիչ (տեսանյութ)
ankyun3.am-ը գրում է. Հեռավոր Աթան գյուղում դեռևս պահպանվում են հարևաններով հավաքվելու, փռում հաց թխելու ու էլի մի շարք ավանդույթներ, որոնք հատուկ են միայն գյուղին: Փռում հաց թխելը գյուղի տվյալ թաղամասի բնակիչների համար վերածվում է կերուխումի: Փռում հաց թխելու իրենց սկեսուրների գործը շարունակում են աթանեցի հարսները, իսկ նրանք, ովքեր չեն հարմարվել գյուղի դժվար կյանքին, թողել են գյուղն ու տեղափոխվել քաղաք: