Տուժող, ոստիկանության աշխատակից Արմինե Գրիգորյանը նշեց, որ դրսում ամբոխ էր հավաքվել, իսկ դատարանում անցկացվում էր Շանթ Հարությունյանի և մյուսների գործի քննությունը: «Այդ ընթացքում մի երիտասարդ, բարձրանալով սպիտակ գույնի մեքենայի վրա, սկսեց գոռգռալ, ասել՝ իմ ձեռքին ռումբ կա, պայթեցնելու եմ»,- ասաց տուժողը՝ նշելով, որ երբ փորձել են մոտենալ այդ երիտասարդին ու զգուշացնել նրան՝ կարգի հրավիրել իրեն, իջեցնել մեքենայի վրայից, նա հանել է ատրճանակը և սկսել է կրակել իրեն մոտեցող ոստիկանների ուղղությամբ:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հաստատված բարեկամական գործընկերությունը, որը տարիների ընթացքում ընդլայնվել և ընդգրկել է նորանոր ոլորտներ, և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով երկկողմ համագործակցությունը առավել կամրապնդվի և կխորանա։
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ Կասեմին:
Հոգեբան Ալբերտ Նալչաջյանը կարծում է, որ մենք այսօր շատ ենք զբաղվում Ցեղասպանության խնդիրներով. անընդհատ հիշեցնում ենք անցյալը: Իսկ այն դրույթը, թե այսօր Թուրքիան պետք է ընդունի Ցեղասպանությունը, որպեսզի նորից չկատարի նույն հանցանքը, ըստ հոգեբանի, ներշնչում է ժողովրդին, որ Թուրքիան կարող է նորից այդ հանցագործությունը կատարել և գործը հասցնել մինչև վերջ, մինչդեռ, իրականում՝ մենք պետք է մարդկանց մեջ մտցնենք այն գաղափարը, որ թուրքերն այլևս չեն համարձակվի դա կրկնել: «Թուրքն այնքան սարսափելի չէ, որքան նկարագրում են՝ ելնելով անցյալի դեպքերից. այս մտածողությունը պետք է զգալի չափով փոխվի»,- ասում է հոգեբանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ԶԼՄ հրապարակումների համաձայն՝ Հ. Հովսեփյանը Արամի 72-80 շենքերում երկու տասնյակից ավելի բնակարանների էր տիրացել՝ այդ բնակարնները ձևակերպված էին Հովսեփյանի և նրա տարբեր հարազատների անուններով: Հիշեցնենք նաև, որ Հովհաննես Հովսեփյանի եղբայրը՝ ռուսաստանաբնակ խոշոր գործարար Հակոբ Հովսեփյանն է:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից:
«Այս պահին արգելափակված է Կարեն Ավագյանի ՖԲ էջը: Իր անունից գործող մնացած էջերը կեղծ են: Որոշ մարդկանց կողմից հարուցված մանկապատանեկան կիբեր-առաջնությունը շարունակվում է»:
Փետրվարի 16-ին` ժամը 21.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցում գործող սուպերմարկետի մոտից, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորքի տարածքային կառույցի ղեկավար 1971 թ. ծնված Արթուր Մամոյանին:
Հարցականների շարք և անպատասխան մնացած «ինչու»-ներ: Փոքրիկ Հասմիկի մոտ ծագած առողջական խնդիրը թե ինչի հետևանք է, ծնողը չգիտե:
Եղիազարյանը մեզ հետ զրույցում իր ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին ասաց. «Եթե տան, մեծ սիրով կդառնամ ՌԴ քաղաքացի, միայն թե պրծնեմ այս Հայաստանից»:
«ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրած դիմումում նշել է, որ ինքը հրաժարվում է պատգամավորական մանդատից»:
«Ըստ եղած տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններից հարցում` Պերմյակով Վ.Պ.-ին փոխանցելու և քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը չի ստացել»:
Փետրվարի 18-ին, ժամը 06.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած:
Այս պահին Հրազդանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից տարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Փետրվարի 17-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Օպել և ՎԱԶ-2105 մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանին ամենից շատն էր պետք իր «հեղինակավոր» դաշնակցի` ՀՀ Առաջին նախագահի աջակցությունը, նա, ինչպես ԲՀԿ “վայ” երեսփոխանները, շտապեց լքել «խորտակվող» նավը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով՝ Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել էր ազատազրկման` 6 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի բողոքը, առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ։
Հրապարակված տեղեկությունների համաձայն` վնասվածքներ են հասցվել հրազենով և սվին դանակով: Սրանք գործողություններ են, որոնք տարբեր ունակություններ, հանցագործություն կատարելու տարբեր փորձ, նպատակներ և դրդապատճառներ են ենթադրում: Այդ որակները հաճախ կարող են նույնիսկ հակադրվել միմյանց: Այսինքն` մի կողմից` կարող է խոսք լինել հուզակայունություն ունեցող, մյուս կողմից` անկայուն անձի մասին, մի դեպքում՝ նյարդահոգեկան կայունություն ունեցող, մյուս դեպքում` անկայուն անձի մասին: Առկա տվյալներով, տեղեկատվությամբ շատ դժվար է ասել` արդյոք հանցագործություն կատարողը մե՞կն է եղել, թե՞ ոչ:
Ինչպե՞ս ստանալ նույնականացման քարտ և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր:
Ապօրինի պահվող զենքը` չարիք և ողբերգությունների պատճառ:
«Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում գտնվող նշված հասցեում վիճաբանություն է: Ոստիկանության ծառայողները մեկնել են նշված վայր, այս պահին ոստիկանության բաժնում կա 19 քաղաքացի, հանգամանքները պարզվում են: Կուսակցական պատկանելությունը, ճիշտն ասած, չգիտեմ»:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Կարապետ Ե. -ին:
Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքներին օգնության տրամադրման ձեռնարկների մասին տեսանյութերի և լուսանկարային ռեպորտաժների պատրաստմամբ ու դրանց հրապարակմամբ, «Շիրակ կենտրոնը» առավելապես նպատակ է հետապնդում հանրայնացնել անօթևան ընտանիքների ու երեխաների ծանր ապրելակերպը:
«Չգիտենք՝ ինչո՞վ են զբաղված առ այսօր: Արդեն մեկ ամիս է անցել, մենք ոչ մի լուր չունենք, փաստաբանի հետ հանդիպել ենք, բայց էլի ասեմ՝ ձեզանից ավելի բան չգիտենք»:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արման Մ.-ին:
Եղանակային կտրուկ փոփոխություններին զուգահեռ սրանում են շնչառական ուղիների հետ կապված տարբեր ինֆեկցիաներ:
Մինչ օրս ԻԻՀ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Գրիգոր Առաքելյանը: Նրա այլ դիվանագիտական աշխատանքի անցնելու մասին առայժմ խոսակցություններ չկան:
Իջեւանի քաղաքապետարանից ստացված տվյալներով՝ շենքը սեփականաշնորհվել է 2006թ, այդ հսկա շենքի կադաստրային արժեքը կազմել է 10 միլիոն դրամ, շենքը սեփականաշնորհվել է 7 միլիոն դրամով:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 10.05-ին, Արարատ գյուղից բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Գևորգ Ղ.-ն: