
Ավետիսյանների հարազատները անորոշության ու շփոթի մեջ են. 1in.am

«Մենք գիտենք այն, ինչ դուք գիտեք, ոչ ավելին, մենք միայն հեռուստացույցով ենք լսում այն, ինչ դուք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հունվարի 12-ին Գյումիրում սպանված Ավետիսյանների հարազատներից Հրանտ Մխիթարյանը:
Նրա կինը Հասմիկ Ավետիսյանի քույրն է, որը ևս պետք է իրավահաջորդ ճանաչվի: Նա նշեց, որ այս պահին, իրենց կարծիքով, գործը անուշադրության է մատնված, իրենց ցավով մտահոգվողներ չկան.
«Չգիտենք՝ ինչո՞վ են զբաղված առ այսօր: Արդեն մեկ ամիս է անցել, մենք ոչ մի լուր չունենք, փաստաբանի հետ հանդիպել ենք, բայց էլի ասեմ՝ ձեզանից ավելի բան չգիտենք»:
Նա նկատեց, որ փորձաքննության արդյունքներից ևս տեղյակ չեն, ինչն արդեն զայրացնող է:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: