
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվեց Արտաշես Թումանյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, որոշումէ կայացրել Արտաշես Թումանյանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետության Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Թեհրան): Նախագահի մեկ այլ հրամանագրով Գրիգոր Առաքելյանն ազատվել է պաշտոնից։
Մինչ օրս ԻԻՀ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Գրիգոր Առաքելյանը: Նրա այլ դիվանագիտական աշխատանքի անցնելու մասին առայժմ խոսակցություններ չկան:
Նշենք, որ Արտաշես Թումանյանը «Լիսամ» իրավաբանական ծառայությունների տնօրենների խորհրդի նախագահն է: Նա 2000-2006թթ աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ավելի վաղ՝ նախագահի խորհրդական, եղել է ԱԳ նախարարի առաջին տեղակալ, հարկային տեսչության պետ. իսկ 1995-1999թթ՝ ԱԺ պատգամավոր: