
Զինծառայողին վիրավորանք հասցնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 10.05-ին, Արարատ գյուղից բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Գևորգ Ղ.-ն, որը փետրվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի /զինծառայողին վիրավորանք հասցնելը/ 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն