
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. տուժածների առողջական վիճակները ծանր Է

Փետրվարի 17-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Օպել և ՎԱԶ-2105 մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Գյումրի Մ1 միջպետական ավտոճանա-պարհի 17-րդ կմ-ում` Ուջան գյուղի հատվածում, բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 21 ՍՏ 295 պետհամարանիշի և Օպել մակնիշի 23 ՕՍ 280 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Վ.-ը (ծնվ. 1955 թ.), ուղևոր Լ. Ա.-ը (ծնվ. 1956թ.), Օպել մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Մ.-ը (ծնվ. 1975 թ.) և ուղևոր Ա. Խ.-ը (ծնվ. 1985 թ.) մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղափոխվել են Երևանի Արմենիա ՀԲԿ:
Բժիշկները կողմից տուժածների առողջական վիճակները գնահատել են ծանր:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն