Գուրգեն Եղիազարյանն ուզում է ՌԴ քաղաքացիություն ստանալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, նախկին ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստանալու: Եղիազարյանը մեզ հետ զրույցում իր ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին ասաց. «Եթե տան, մեծ սիրով կդառնամ ՌԴ քաղաքացի, միայն թե պրծնեմ այս Հայաստանից»:

Նա տեղեկացրեց, որ իր որդիներից մեկն արդեն հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից և ՌԴ քաղաքացի է, մյուս որդին էլ այդ գործընթացի մեջ է, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելուն պես կդիմի ՌԴ քաղաքացիության համար: «Որդիներիցս մեկն արդեն 8 տարի չի աշխատում, իսկ մյուսը՝ 6 տարի:

Մեկն աշխատանքից ազատվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, մյուսը՝ Սերժ Սարգսյանի, որովհետև իրենց հայրն ընդդիմադիր է», –ասաց նա: Թե երբ է ինքն էլ դիմելու ՌԴ քաղաքացիություն ստանալու համար կամ արդեն դիմել է, ԱԱԾ պետի նախկին տեղակալը չասաց՝ նշելով, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը նախագահ է, չի ուզում քաղաքականության մասին խոսել»:

Ավելի մանրամասն` «Հրապարակ»-ի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս