![](/banners/BeFunky-design.jpg)
ԲՀԿ Նոր Նորքի տարածքային կառույցի ղեկավարի մոտ ատրճանակ է հայտնաբերվել
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/14242432263218.jpeg)
Փետրվարի 16-ին` ժամը 21.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցում գործող սուպերմարկետի մոտից, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորքի տարածքային կառույցի ղեկավար 1971 թ. ծնված Արթուր Մամոյանին, որի գոտկատեղից հայտնաբերվել և առգրավվել է «ՍՍՌ ՊԵՌ.ՕՊՈՒԺ.ԷԱԲ ՎՏՈՒԼԵ 1925» գրառումով ատրճանակ, որի մեջ եղել է 1 փամփուշտ՝ «38» «Ա» գրառումով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
ՀՀ ոստիկանություն