
Շշի Մելոն սխալմամբ է հրաժարվել մանդատից. «Ժողովուրդ»

«ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրած դիմումում նշել է, որ ինքը հրաժարվում է պատգամավորական մանդատից»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. ««Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ պատգամավորը պարզապես սխալվել է և խմբակցության անդամությունից հրաժարվելու փոխարեն պատգամավորական մանդատից է հրաժարվել:
Մինչդեռ լինելով թիվ 26 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր՝ նա կարող էր ԲՀԿ-ից դուրս գալ և, ի տարբերություն համամասնական ցուցակով ընտրվածների, շարունակեր պահպանել պատգամավորի կարգավիճակը»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում