Բաժիններ՝

Հովհաննես Հովսեփյանը՝ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից:

168.am-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին համալսարանում նոր խորհրդի նախագահ կընտրվի ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ վերջինիս անունը կապվում էր մի շարք աղմկալից պատմությունների հետ, ինչպես, օրինակ՝ Արամի փողոցի թիվ 72, 74 և 76 շենքերում բնակարանների բազմակի վաճառքի դեպքերի հետ, որոնց հետևանքով տուժած քաղաքացիները և իրացման գոտու նախկին բնակիչները բազմիցս ահազանգեր են հնչեցրել: Ըստ այդմ՝ նշված շենքերում նախկինում բնակարանների կրկնակի-եռակի և մինչև անգամ հնգակի վաճառքի դեպքեր էին եղել, և այդ պատմությանը խառնված էր նաև ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովահաննես Հովսեփյանը:

ԶԼՄ հրապարակումների համաձայն՝ Հ. Հովսեփյանը Արամի 72-80 շենքերում երկու տասնյակից ավելի բնակարանների էր տիրացել՝ այդ բնակարնները ձևակերպված էին Հովսեփյանի և նրա տարբեր հարազատների անուններով: Հիշեցնենք նաև, որ Հովհաննես Հովսեփյանի եղբայրը՝ ռուսաստանաբնակ խոշոր գործարար Հակոբ Հովսեփյանն է:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս