
Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արման Մ.-ին, ով 2014 թ. դեկտեմբերի 10-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
ՀՀ ոստիկանություն