Եղանակը՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 2-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 2-ի, 3-ի գիշերը և առավոտյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում, 4-ին՝ շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Քամին` արևմտյան` 3-8 մ/վրկ. արագությամբ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կբարձրանա 3-4 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, 5-ի ցերեկը և 6-ին նույնքան կբարձրանա:
Երևանում՝
Ապրիլի 2-ին, 3-ին, սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի ապրիլի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.00C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -2.50C (2003 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.70C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն