Մոտ 3000 քաղաքացիների՝ ՌԴ մուտք գործելու արգելքը հանվել է. Գագիկ Եգանյան. news.am
Այս տարվա առաջին եռամսյակին ՌԴ մուտքի արգելքի պատճառով Հայաստանից Ռուսաստան մեկնել չկարողացող քաղաքացիներից ավելի քան 6400-ն արդեն դիմել է ՏԿԱԻՆ պետական միգրացիոն ծառայությանը՝ խնդրանքով, որ արգելքը հանվելու համար դիմում ներկայացվի ռուսական կողմին:
NEWS.am-ի հետ զրույցում ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտնեց, որ դիմումներից 5800-ն արդեն ուղարկվել է ռուսական կողմին:
«Յուրաքանչյուր օր 50-60 դիմում ենք ստանում: Վերջին շրջանում աճել է դրական ելքերի տեսակարար կշիռը եւ կրճատվել է քննարկումների ժամկետը: 5800 դիմումներից մոտ 3000-ը դրական ելք են ունեցել, այսինքն ՌԴ մուտք գործելու արգելքը հանվել է»,- ասաց Գագիկ Եգանյանը:
Նրա խոսքով՝ Միգրացիոն ծառայությունն ամենօրյա աշխատանք է տանում, որպեսզի հայաստանցիներին թույլատրվի մեկնել ՌԴ եւ աշխատել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: