Ապրիլի 16-ին, ժամը 04.00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ստացվել է նշանակված համալիր դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննության եզրակացությունը։
«20-րդ դարի առաջին ցեղասպանությունը պատուհասել է ձեր իսկ` հայ ժողովրդին»,- ասաց նա։ 168.am-ը սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանի դստեր՝ հագուստի դիզայներ Նինա Հովնանյանի կարծիքը հարցրեց տեղի ունեցածի մասին, որը բոլորը գնահատում են` որպես պատմական և աննախադեպ երևույթ:
Քաղաքի մեջ, բայց կենցաղային տարրական պայմանների բացակայության պայմաններում են տարիներ շարունակ ապրում Ալավերդու Խուդյակով թաղամասի բնակիչների մի մասը:
Հունվարի 29-ին, ժամը 06:35-ի սահմաններում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում հայտնաբերվել էր զորամասի զինծառայող Հայկազ Բարսեղյանը: Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից Հայկազ Բարսեղյանին սպանելու դեպքի առթիվ:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Կազաչի պոստ փողոցի 124 շենքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված, նախկինում դատապարտված Արմեն Մ.-ին:
Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ներկայիս մակարդակին և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին
Ապրիլի 16-ին, ժամը 14.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ 9-րդ փողոցի թիվ 118 տան խորդանոցում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 15-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Րաֆֆու փողոցի 39 շենքի մոտից բերման է ենթարկվել 1951 թ. ծնված Սիրանուշ Ա.-ն:
«Դուք ասացիք, որ Պերմյակովի գործով փայլուն օպերցիա եք իրականացրել: Փայլուն օպերացիան ո՞րն, Պերմյակովին ձեր կողքով տարան»,- այսօր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից հետաքրքրվեց լրագրողներից մեկը: Ի պատասխան նա ասաց, թե գրողի կարծիքն է, որ՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին տարան իրենց կողքով.
36-ամյա Ա.Նախչվանյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Անդրադառբնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ կապված քրեական գործին՝ Հունան Պողոսյանն ասաց, որ քրեական գործի վերաբերյալ տեղեկատվություն կարող ենք ստանալ ՀՀ Քննչական կոմիտեից: Նրա խոսքով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ոստիկանության աշխատակիցներն իրավապահներին օգնություն են ցուցաբերել խուզարկությունների կատարման ընթացքում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Ֆլինթրիջ-Գրուպ» ՓԲԸ-ին գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. միջոցներ են ձեռնարկվում պարզելու առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ապրիլի 16-ին, ժամը 13.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 85 հասցեում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ոստիկանները չէին կանխում Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ ձվեր նետող, կոնֆլիկտներ հրահրող երիտասարդներին:
2014 թվականի հոկտեմբերի 3-ին քրեական գործով վարույթը կարճվել է՝ Արթուր Ք.-ի, Կարեն Խ.-ի ու Արմեն Ս.-ի արարքներում հանցակազմի բացակայության հիմքով, այն պատճառաբանությամբ, որ նրանց միջև առկա հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ:
«Հաշվեհարդար պետք չէ տեսնել, սամասուդը լավ բանի չի բերում: Կան իրավական մեխանիզմներ, որոնցով պետք է գնալ առաջ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։
Համակարգում յուրաքանչյուրի ներդրումը կարևոր է: Արդեն քանի տարի է մեր ոստիկանության համակարգում շատ էական բարեփոխումներ են կատարվում տարբեր ուղղություններով, և դրանց արդյունքները արդեն տեսանելի են նաև հանրության համար:
«Այո´, գերծանրաբեռնվածությունը և կենցաղային պայմանները խնդիր է, թաքցնել հանրավոր չէ, որովհետև և´ դիտորդական խմբերը, և´ եվրոպական այն կառույցները, որոնք մոնիթորինգ են իրականացնում նաև քրեակատարողական համակարգի նկատմամբ, պարբերաբար արձանագրել են այդ հարցերը և ողջամիտ չի լինի որևէ բան փորձել թաքցնել»,- ասաց նա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել է քաղաքացի Գ.Սարգսյանին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները, շարժառիթը։
Լրագրողներն այսօր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք համաներում հայտարարելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է և նախորդ տարիներին հայտարարված համաներումների մասին որոշումներն ինչպես են ազդում օպերատիվ իրավիճակի վրա։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ոստիկանության օրվա առթիվ շնորհավորել է ոստիկանապետին, համակարգի բոլոր աշխատակիցներին, մաղթել արդյունավետ, բեղմնավոր աշխատանք:
Դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարը սկսել է առաջին հերթին հենց դատախազության համակարգից: Կոռուպցիայի վերացումը դատախազության գերնպատակներից մեկն է: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ պաշտոնատար անձանց կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ հարուցված գործերն իր անմիջական վերահսկողության և մշտական ուշադրության կենտրոնում են և կարող ենք փաստել, որ վերջին շրջանում դրական տեղաշարժը ակնհայտ է:
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին ուղղված հարցը, թե Քիմ Քարդաշյանի այցելությունն ի՞նչ ազդեցություն թողեց, մասնավորապես արդարադատական համակարգի վրա, հարուցեց նախարարի ժպիտը: «Հումորն ընդունեցի,- ասաց Հ. Մանուկյանն ու շարունակեց,- Անկեղծ ասած՝ իմ համար աժիոտաժն է անհասկանալի, ընդ որում` հասարակության տարբեր շերտերի կողմից, և սա նաև խոսում է այն մասին, որ մեր հասարակությունում […]
Տեղեկացնում ենք, որ մարտի 28-ին Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած և հետագայում կալանավորված Ռուդիկ Խաչատրյանի հայրը՝ Գևորգ Խաչատրյանը, այսօր առավոտյան մոտեցել է Հիմնադիր խորհրդարանի գյումրեցի աջակից ազատամարտիկ Յուրա Աթոյանին՝ սպառնալով, որ այս գիշեր «գողականով» կմոտենան իրեն և «հաշիվ» կպահանջեն՝ իր որդու դեմ ցուցմունք տալու պատճառով։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նոր դատավորներ են նշանակվել:
Նոյեմբերյանի սահմանագոտում, Ղազախի շրջանի Աշաղի Աքսիբարա (թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար) գյուղի ծայրամասում ադրբեջանական կարմիր գույնի էքսկավատորը շարունակում է դիրքեր փորել:
Ոստիկանական համակարգի կատարելագործումը շարունակական ու անվերջ պրոցես է, և այդ ճանապարհին կանգնել չկա. արածն ամրապնդելով, չարվածը լրացնելով, թերությունները շտկելով՝ քայլ առ քայլ առա՛ ջ՝ սա է մեր ընտրությունը և այդ ընտրությունից երբեք չենք հրաժարվելու: