
Բնակարանում մաքրման աշխատանքներ կատարած կինը գումար է գողացել

Հունվարի 23-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ահազանգ են ստացել, որ 1966 թ. ծնված Սրբուհի Ժ.-ն հունվարի 21-ին Օլգա Յ.-ի բնակարանում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ դրամապանակից գումար է գողացել:
Հունվարի 23-ին, ժամը 20.30-ին, Սրբուհի Ժ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: