
Դերասան Դավիթ Թադևոսյանն իր երկրպագուներին խոստանում է ակտիվ աշխատանքային տարի. Life.panorama.am

Դերասան Դավիթ Թադեւոսյանն իր երկրպագուներին խոստանում է ակտիվ աշխատանքային տարի.
«Շատ շուտով մեծ էկրաններ կբարձրանա կատակերգական մի ֆիլմ, որտեղ ես էլ եմ իմ մասնակցությունն ունեցել: Ֆիլմի մասին մանրամասնել չեմ կարող, քանի որ դրա իրավունքը չունեմ, անգամ չեմ կարող նշել ռեժիսորին, բայց կվստահեցնեմ, որ շատ հետաքրքիր եւ ծիծաղաշարժ է լինելու: Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է մարտ ամսին»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց դերասանը:
Հարցին, թե որպես դերասան կատակերգական ժանրում իրեն ինչպե՞ս է զգում, Դավիթը պատասխանեց.
«Սա առաջին անգամը չէր, որ խաղում է կատակերգական ժանրի աշխատանքում: Հատակապես թատրոնում շատ եմ առիթ ունեցել ներկայանալու կոմեդիաներում, ինչու չէ, նաեւ ֆիլմում եմ նույն ժանրում ներկայացել: Որպես դերասան ինձ համար անգամ նախապատվություն չեմ տալիս ժանրերին, ըստ իս, երբ քո խաղով ասելիք ունես, նշանակություն չունի, թե որ ժանրում ես ներկայանում»:
Դավիթ Թադեւոսյանի խոսքերով «Աջ, թե ձախ» հաղորդումը գարնանային նոր եթերաշրջանում կրկին հեռուստաէկրաններին կլինեն. «Այս շրջանում զբաղված եմ նաեւ հաղորդման աշխատանքներով, որի ռեժիսորությամբ եւս ես եմ զբաղվում: Այն գարնանային եթերաշրջանում կրկին եթերում կլինի»,- նշեց նա:
Մանրամասներն` այստեղ