
Թուրքիայի քաղաքացու բեռնատարը «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում վթարի է ենթարկվել

Հունվարի 25-ին, ժամը 23.25-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «Մերսեդես Բենս» մակնիշի 06 QQ 670 (վարորդ՝ 1988 թ. ծնված Հ. Խ.) պետհամարանիշով ավտոմեքենան և «Մերսեդես» մակնիշի CE 00 5LK պետհամարանիշով (վարորդ՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 1969 թ. ծնված Է. Կ.) բեռնատարը:
Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: