Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի այրուն՝ Գոհար Վարդանյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի այրուն՝ Գոհար Վարդանյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Ձեր կյանքը հայրենիքին անմնացորդ ծառայելու բացառիկ օրինակներից է: Դուք Ձեր երջանկահիշատակ ամուսնու և զինակցի՝ Գևորգ Վարդանյանի հետ միասին վաղուց արդեն լեգենդար հերոսներ եք, որոնց անցած ճանապարհով, նվիրվածությամբ և նկարագրով ոգեշնչվում են բազմաթիվ երիտասարդ հայրենասերներ:

Մենք հպարտանում ենք Ձեզ նման հայրենակիցներով:

Խոնարհվելով Ձեր վաստակի առջև՝ կրկին շնորհավորում եմ հոբելյանի առթիվ, մաղթում առողջություն և արևշատություն»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Հանրապետության Նախագահը նաև հեռախոսազրույց է ունեցել Գոհար Վարդանյանի հետ՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031