Բաժիններ՝

Հիմա քննարկվում է «6-րդ զգայարան»-ի հետագա գործունեության հարցը. Մերի Մակարյան. Life.panorama.am

Օրեր առաջ դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Քարե դարդ» սիթքոմում, իր ֆեյսբուքյան էջում «Քարե դարդ»-ի տաղավարից դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանի հետ լուսանկար է հրապարակել: Այս լուսանկարը վերջին օրերին շատերին ստիպել է կարծել, թե Մերի Մակարյանը այսուհետ նկարահանվելու է «Քարե դարդ»-ում: Life.panorama.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ ճշտելու նշված լուրի իսկությունը:

«Իրականում շատ ուրախ եմ, որ անդրադարձել եք այս լուսանկարին, քանի որ Վաչեի այդ քայլից հետո իսկապես շատերը կարծում են, թե ես «Քարե դարդ»-ի հերոսուհիներից մեկն եմ լիենլու: Իհարկե, պետք է հերքեմ այդ լուրերը, այդ լուսանկարն արվել է ամանորյա նկարահանումների ժամանակ, որը միայն վերջերս Վաչեն հրապարակեց: Այնպես որ, ես «Քարե դարդ» սիթքոմում չեմ նկարահանվում»,- պատասխանեց Մերի Մակարյանը:

 

Ի դեպ, Մերի Մակարյանը նկատեց, որ «6-րդ զգայարան» հեռուստաշոուն հնարավոր է այլեւս չգործի.

«Անկեղծ ասած՝ տնօրինության շրջանակում եւ ոչ միայն, փոփոխություններ են տեղի ունեցել, հիմա քննարկվում է «6-րդ զգայարանի» հետագա գործունեության հարցը, ավելի ճիշտ քննարկվում է՝ այն կշարունակի գործել, թե ոչ»:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս