«Ես չեմ կարծում, որ իմ անձնական միջոցները ավելանում են». Միհրան Պողոսյան
«Մենք այսօր հավաքվել ենք քննարկելու 2015 թվականի կատարած աշխատանքնեը, և 2016 ակնկալիքները, բարձրաձայնեք այն բոլոր հարցերը, որոնք կապված են Հարկադիր կատարման հետ, և ինձ հետ»,-այսօր տեղի ունեցած ասուլիսին այսպես արձագանքեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը հարցին, թե հայտնի է՝ փաստաթղթերով կապ չունեք «Քեթրին» ընկերության հետ, բայց տեղյա՞կ եք՝ ով է կանգնած այդ ընկերության թիկունքով:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ Ձեր անձնական միջոցները տարեցտարի աճում են, Մ. Պողոսյանն այսպես պատասխանեց.
«Իմ անձնական միջոցներն ավելանում են, թե չէ, ձեր ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում, ես չեմ կարծում, որ իմ անձնական միջոցները ավելանում են»:
Նա հերքեց այն տեղեկությունը, որ ինքը նախագահ Սերժ Սարգսյանի սանիկն է: