
Հաճախ հոգևորականները հորդորում են Սուրբ Գրքի ընթերցումը սկսել Նոր Կտակարանից. Ճի՞շտ է դա

– Շատ անգամ հոգևորականները հորդորում են Սուրբ Գրքի ընթերցումը սկսել Նոր Կտակարանից։ Ճի՞շտ է դա։
– Անշուշտ, ճիշտ են վարվում, որովհետև քրիստոնյաների համար Աստվածաշնչի մուտքը համարվում է Ավետարանը։ Աստվածային արքայության, փրկության, Կենաց ճանապարհի դուռը Քրիստոսն է, բնականաբար Աստվածաշնչի մուտքն էլ Նոր Կտակարանով պիտի լինի, հատկապես նրանց համար, ովքեր առաջին քայլերն են կատարում հոգևոր կյանքում։ Նոր Կտակարանն ավելի մատչելի է հատկապես նրանց համար, ովքեր քրիստոնյա են և ուզում են մերձենալ Աստծուն։ Նոր Կտակարանով բացվում (բացատրվում) է Հին Կտակարանը, այլապես այն կարող է թվալ սոսկ հրեական պատմություն։
Օրհնությամբ՝ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան
qahana.am