Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Մաստարա-Լանջիկ, Ախուրյան-Կառնուտ, Շիրակի մարզի Լանջիկ, Մանթաշ, Ջաջուռ, Շիրակ, Կապս, Ամասիա, Ցողամարգ, Բավրա գյուղական համայնքներ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Վայք-Ջերմուկ, Սարավան-«Զանգեր», Լանջառ-Լուսաշող, Հրազդան-Ջրառատ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, ինչպես նաև Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները:
Արարատի մարզի Վեդի, Լոռու մարզի Սպիտակ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում, Սյունիքի մարզում (բացի Գորիս և Մեղրի քաղաքներից) առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է:
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններին, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: