Բաժիններ՝

Քաղաքապետարանը համաքաղաքացիներին հորդորում է առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր

Հաշվի առնելով գիշերային ժամերին մայրաքաղաքում կանխատեսված ջերմաստիճանի կտրուկ անկումը, որը կարող է դառնալ գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի որոշ հատվածներում, ինչպես նաև տեղ-տեղ մայթերին մերկասառույցի առաջացման պատճառ, հորդորում ենք առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Միաժամանակ տեղեկացնենք, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայությունները շարունակելու են շուրջօրյա ռեժիմով իրականացնել ձնամաքրման աշխատանքները, որպեսզի նվազեցնեն մեր համաքաղաքացիներին ձյան պատճառով հասցված անհարմարությունները:

Կոչ ենք անում նաև առաջացող հարցերի և խնդիրների մասին տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» հեռախոսահամարների /514-152, 514-187, 514-236, 1-08/ կամ վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերի միջոցով:

Հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031