Բաժիններ՝

Ծեծկռտուք` Ոսկեհատ գյուղում

Նոյեմբերի 3-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Ոսկեհատ գյուղից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Արթուր Ս.-ին և 1994 թ. ծնված Սմբատ Ս.-ին:

Պարզվել է, որ հոկտեմբերի 8-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ոսկեհատ գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջիններս ծեծի են ենթարկել և վնասվածքներ պատճառել 1978 թ. ծնված Արմեն Շ.-ին, ով դեպքի հաջորդ օրը մեկնել է ՌԴ, որտեղ էլ դիմել և ստացել է համապատասխան բուժօգնություն:

Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս