Վարչապետն այցելել է Նորքի տուն-ինտերնատ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն: 230 տարեց կենսաթոշակառուի համար նախատեսված այս տուն-ինտերնատը ներկայում ունի 226 բնակիչ, ովքեր գտնվում են պետության լիակատար հոգածության և խնամքի ներքո:

Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է տուն-ինտերնատի բնակիչների համար ստեղծված պայմաններին և հնարավորություններին: «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Մելքոնյանը նշել է, որ բոլոր բնակիչներն ապահովվում են օրական 3 անգամյա սննդով, հագուստով և անկողնային պարագաներով, կա համապատասխան սոցիալական և բժշկական անձնակազմ, որն իրականացնում է տարեցների խնամքը, սոցիալ-կենցաղային, բժշկական և հոգեբանական ծառայությունների տրամադրումը: Նա տեղեկացրել է, որ վերջերս տուն-ինտերնատում կատարվել են նորամուծություններ. արդեն գործում է դեղատուն, որտեղ տարեցներն ստանում են իրենց հասանելիք դեղորայքը, ինչպես նաև ստեղծվել է նորաբաց «Skype»-ի սենյակ, որի շնորհիվ նրանք հնարավորություն ունեն շփվել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գտնվող ընտանիքի անդամների, բարեկամների և ընկերների հետ: Արթուր Մելքոնյանը նաև նշել է, որ հաստատությունում պարբերաբար կազմակերպվում են ժամանցի համար նախատեսված միջոցառումներ, յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են կինոդիտումներ, շարունակականորեն բարելավվում են կյանքի և կենցաղի համար նախատեսված պայմանները:

Tun internat1 Tun internat3 Tun internat4 Tun internat5 Tun internat6 Tun internat7 Tun internat8

Տարեցներին հյուր էին եկել նաև Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի սաները, ովքեր միջոցառում էին պատրաստել տուն-ինտերնատի բնակիչների համար և նվերներ բերել նրանց: Հովիկ Աբրահամյանը դիտել է ներկայացված երաժշտական համարները և շնորհակալություն հայտնել երեխաներին մեծերի հանդեպ ցուցաբերած ուշադրության և հոգածության համար: Այնուհետև կառավարության ղեկավարը ճաշել է տարեցների հետ, զրույցի ընթացքում ծանոթացել նրանց առօրյային ու խնդիրներին: Երբ վարչապետը տուն-ինտերնատի ամենատարեց բնակչից՝ 102-ամյա Անուշավան Եղիազարյանից, հետաքրքրվել է, թե նա ինչի կարիք ունի, վերջինս Հովիկ Աբրահամյանին է ցույց տվել իր լուսանկարը, որում ինքը 76 տարեկանում հեծանիվ է վարում և նշել, որ հաճույքով նորից հեծանիվ կվարեր: Կառավարության ղեկավարն էլ խոստացել է Անուշավան Եղիազարյանին հեծանիվ նվիրել:

Կարդացեք նաև

Վարչապետն առողջություն և բարեկեցություն է մաղթել տուն-ինտերնատի բնակիչներին՝ վստահեցնելով, որ կառավարությունը մշտական ուշադրության կենտրոնում է պահում տարեցների խնամքի ու հոգածության հարցերը, նրանց խնդիրները:

Tun internat9 Tun internat10 Tun internat11 Tun internat2

Տեսանյութեր

Լրահոս